Posted in Uncategorized

26.09.2022թ․ Մաթեմատիկա

77. Ասա՛ յուրաքանչյուր սլաքին համապատասխան թիվը, դրանցից յուրաքանչյուրի համար ասա՛ նրա հարևան կլոր տասնյակները, հարևան կլոր հարյուրյակները և հարևան կլոր հազարյակները: Ո՞րն է այդ թվի ամենամոտ կլոր տասնյակը:

54 791

հարևան կլոր տասնյակները-54 790

հարևան կլոր հարյուրյակները — 54 800, 54 600

հարևան կլոր հազարյակները —  53 000, 55 000

ամենամոտ կլոր տասնյակը — 54 790

54 806

հարևան կլոր տասնյակները-54 810

հարևան կլոր հարյուրյակները —54 700, 54 900

հարևան կլոր հազարյակները — 53 000, 55 000

ամենամոտ կլոր տասնյակը — 54 810

54 820 

հարևան կլոր տասնյակները- 54 810, 54 830

հարևան կլոր հարյուրյակները — 54 700, 54 900

հարևան կլոր հազարյակները — 53 000, 55 000

ամենամոտ կլոր տասնյակը — 54 820 

54 823

հարևան կլոր տասնյակները- 54 820, 54 830

հարևան կլոր հարյուրյակները — 54 700, 54 900

հարևան կլոր հազարյակները — 53 000, 55 000

ամենամոտ կլոր տասնյակը — 54 820 

54 838

հարևան կլոր տասնյակները-  54 830, 54 840

հարևան կլոր հարյուրյակները — 54 700, 54 900

հարևան կլոր հազարյակները — 53 000, 55 000

ամենամոտ կլոր տասնյակը — 54 840

54 849

հարևան կլոր տասնյակները-  54 840, 54 850

հարևան կլոր հարյուրյակները — 54 700, 54 900

հարևան կլոր հազարյակները —53 000, 55 000

ամենամոտ կլոր տասնյակը — 54 850

54 858

հարևան կլոր տասնյակները- 54 850, 54 860

հարևան կլոր հարյուրյակները — 54 700, 54 900

հարևան կլոր հազարյակները — 53 000, 55 000

ամենամոտ կլոր տասնյակը — 54 860

54 869

հարևան կլոր տասնյակները-  54 860, 54 870

հարևան կլոր հարյուրյակները — 54 700, 54 900

հարևան կլոր հազարյակները — 53 000, 55 000

ամենամոտ կլոր տասնյակը —54 870

 

78. Կարդա՛ Այգի մեկնբանություններն ու կատարի՛ր առաջադրանքը: 

 

79. Հաշվի՛ր արտահայտության արժեքը: 

5x(532-483)=245

532-483=49

5×49=245

 

60x(4000-2676)+748=80188

4000-2676=1324

60×1324=79440

79440+748=80188

 

62x(4880:80-244:4)=0

4880:80=61

244:4=61

61-61=0

62×0=0

 

4242-(3415-1280)=2107

3415-1280=2135

4242-2135=2107

 

324216-(43015-1200):5=240578

43015-1200=41815

41815:5=8363

324216-83638=240578

 

215432-55x(42240:60-407)=199097

42240:60=704

704-407=297

297×55=16335

215432-16335=199097

Posted in Բնագիտություն

Երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը: Երկիրը  բաժանվում է երեք հիմնական մասերի, Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը և երկրակեղևը:

2. Ի՞նչ է քարոլորտը: Այն երկրի պինդ միասնական թաղանթն է, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան: Կարծր ապարաներն են  քարերը, քարածուխը, քարաղը։

Posted in Մայրենի

Երաժշտությունը իմ կյանքում

Ես սիրում եմ երաժշտությունը,ինձ համար երաժշտությունը մեծ նշանակություն ունի։ Ես գիտեմ շատ երգիչների, նաեւ գիտեմ  շատ մարդկանց ովքեր երգեր են ստեղծագործում, օրինակ՝ Կոմիտասը։
Երաժշտությունը բոլորն են սիրում, ես էլ նույնպես։
Posted in Uncategorized

«Աշխատանքային երգեր»

Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:
Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:
Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա
Տըրընգի, տըրընգի:
Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա:

Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

Էսօր ուրբաթ է 

Էսօր ուրբաթ է պաս է.

Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,
Սըրտիկ արծաթէ թաս է։
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զը՛նգը, դէ՜, հէ՜, ջ՜ան:
Սըրտիկ մալուլ մի մընա—
Աշխարհ մարդու չի՛ մնա։
Աշունն եկաւ ցօղալէն,
Ծառի թըփեր դողալէն.
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի՛ մընա։
Կըռունկ կանչեց սարերուն,
Ղարիբ տըղէն երերուն,
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի մնա։

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ադեն մածուն մերել է

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:

Հարի, հարի, խնոցի

Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

Posted in Մայրենի

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն․ Մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

լեցուն ,սնավ,Տարափ,սաղարթ։

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-Ծնունդի միջոցով սերունդ արտադրել

սնավ-Սնունդ տալ, կերակրել:

քնավ-Քնի մեջ սուզվել, քուն լինել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Տերև աշնանը այնքան դեղին է, որ սկի տերևի է նման։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

քնավ-սնավ-ծնավ

փչելով-ճչելով

միրգ-գիրկ

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Երաժշտությունը իմ կյանքում

Ես սիրում եմ երաժշտությունը,ինձ համար երաժշտությունը մեծ նշանակություն ունի։ Ես գիտեմ շատ երգիչների, նաեւ գիտեմ  շատ մարդկանց ովքեր երգեր են ստեղծագործում, օրինակ՝ Կոմիտասը։
Երաժշտությունը բոլորն են սիրում, ես էլ նույնպես։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան- ներքև իջան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-Մետաղալարե  մեծ անցքերով ցանց հող մաղեցին

շաղ տալ-Առհասարակ՝ բույսերի վրա  կուտակված ջրի կաթիլներ

քող կապել-ծածկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Ամպերները շարվեցին սարերի վրա, հետո արևը դուրս եկավ և օդը ցրտեց, Երկինքը գոռաց կայծակ եղավ, ու նորից արևը դուրս եկավ , անձրև եղավ տերևաթափ եղավ։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- ներքո

պաղել-սարչել

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։ Սևուկ,արյուն,վառել,մուգ արավ,

Լրացուցիչ առաջադրանքներ

Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Վիլյամ Սարոյան․ խորհուրդներ

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:

Ամենուրեք փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերես, հանիր այն աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկանց ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև դա էլ անցավոր է:

Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:

Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղրուծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան:

Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկանց ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև դա էլ անցավոր է:

Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:

Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղրուծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան:

Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, դա վայել չէ պայծառատես աչք ու սիրտ ունեցողին:

Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկի մի ենթարկիր քեզ:

Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է:

Արհամարհիր չարիքը, բայց ոչ չար մարդուն:

Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց հասնի սպանություն լինելու պահը, կոպիտ եղիր ու մի զղջա:

Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

 

Continue reading “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն․ Մայրենի”