Posted in Uncategorized

05.09.2022թ․ Հանձնարարություն մաթեմատիկա

05.09.2022թ․

Վարժ․17

Գրիր այն վեցանիշ թիվը որի՝

Ա)Միավորը2 է, տասհազարավորը՝ 0 է,իսկ մյուս բոլոր թվանշաները՝ 6,

Բ)Տասնավորը  0 է,հազարավորը՝ 3,իսկ մյուս բոլոր թվանշաները՝ 2,

Գ)Հարյուրավորը 2 է, հազարավորը՝4 իսկ մյուս բոլոր թվանշաները՝և,

Ա)60․662

Բ)23202

Գ)74277

 

Վարժ․18

Ա)5 * 24 *x 3= * 50 * * 3

50.241×3=150.723

Բ)8 * 03 *x 8=6 * 0 * * 8

80.031 x8=640.248

Գ)2 * * 2x 300= * 20 * * *

2403×300=720.600

 

Վարժ․19

Ա)218×7=1526

532×50=26.600

4205×4=16.820

562×700=393.400

Բ)888×3=2664

555×4=22.200

3670×5=18.350

305×400=122.000

Վարժ․21

Ա)Պարտեզ գիրքը (հեղ․՝Ս․Կապուտիկյան) արժե 1200դր։ Այն 950դրամով թանկ է կապույտ հեքաթ գրքից (հեղ․՝Ե․ Պետրոսյան)։ Հաշվի՛ր, թե որքան պետքե վճարել այդ գրքերը գնելու համար։

Լուծում․

1200-950=250դր

1200+250=1450դր

Պատ․՝1450դր

 

Բ) Հազար ու մի եթե գիրքը (հեղ․՝ Ե․ Պետրոսյան) արժե 900դր։ Այն 3 անգամ էժան է մանկական գանձարան գրքից։ Հաշվի՛ր, թե որքան պետքե վճարել այդ գրքերը գնելու համար։

Լուծում․

900։3=300դր

900+300=1200դր

Պատ․՝1200դր

Posted in Բնագիտություն

Բույսեր

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Continue reading “Բույսեր”