Posted in Մայրենի

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան- ներքև իջան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-Մետաղալարե  մեծ անցքերով ցանց հող մաղեցին

շաղ տալ-Առհասարակ՝ բույսերի վրա  կուտակված ջրի կաթիլներ

քող կապել-ծածկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Ամպերները շարվեցին սարերի վրա, հետո արևը դուրս եկավ և օդը ցրտեց, Երկինքը գոռաց կայծակ եղավ, ու նորից արևը դուրս եկավ , անձրև եղավ տերևաթափ եղավ։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- ներքո

պաղել-սարչել

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։ Սևուկ,արյուն,վառել,մուգ արավ,

Լրացուցիչ առաջադրանքներ

Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր: