Posted in Անգլերեն

The lazy bear

It’s spring in the forest. The snow has gone, leaves
are growing and the animals are waking up.
Bruno the bear is still asleep. He doesn’t know that
it’s spring.
‘Listen! Bruno is snoring!’
Now it’s summer. It’s warm and the animals are having lots of fun. But
where’s Bruno?
Bruno is still a sleep. He doesn’t know that it’s summer.
Now it’s autumn. The leaves are turning red, yellow and orange. The animals
are getting ready for winter. But where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s autumn.
Now it’s winter. You can’t see the animals. They’re all asleep in their warm
homes. But where’s Bruno?
‘What a nice, long sleep. Snow! It’s winter! I’m all alone.’
It’s spring again. The animals are very happy. They’re having a party. But
where’s Bruno?
‘Bruno!’
Bruno is awake at last. Now he knows that it’s spring.

Growing,snoring,lots,turning,alone.

Posted in Մայրենի

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ

Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-ծայր

խրճիթ-տնակ

հոյակապ-փառավոր

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ- հանգիստ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Այդ հերոսը լավն էր‚ բարի էր‚անհանգիստ էր ‚ և սիրում  էր իր մորը։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ

Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Բնութագրի՛ր մորը։

Մերը բաըի էր ‚ սիրում էր իր տղային‚ և անհանգիստ չեր ինչպես իր տղան։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Մի անհանգիս‚ բարի տղա է լինում մի գորշ‚ հին խրճիթում էր ապրում։ Մի անգամ գալիս է ‚ և մորը ասում‚ որ գնա և շրջի աշխարհը լավ տուն գտնի‚ գնան այնտեղ ապրեն։ Տղան գնում է աշխարհը շրջում ‚ բայց մի բան պակասում էր ‚ գալիս է տուն‚ մերը ուրախ ասում է ‚ լավ տուն գտար‚ տղան ասում է‚ որ ամենից լավ տունը այս գորշ և հին խրճիթն է։

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 13․02․2023թ․

13․02․2023թ․
Վարժ․482
Կլորացրո՛ւ թվերը․
Ա) Մինչև տասնյակները
3644-3640,25368-25370,24665-24670
Բ) Մինչև հարյուրյակները
6584-6600,68544-68500,24650-24700
Գ)Մինչև հազարյակներ
32500-30․000,253608-300․000,28365-3000

Վարժ․498
Արտահայտի՛ր նշված միավորներով։
Ա)8ժ=28800վրկ
4 օր=5760ր
2ժ 28ր =8880 վրկ
3 օր 12ժ 20ր=5060ր

Բ)5կմ=5000սմ
7կմ = 700դմ
3կմ 3դմ =3030սմ
5կմ 400մ = 9000դմ

Գ)8կգ=8000գ
7ց=700000գ
4տ 4ց=4400կգ
5տ 7ց 8կգ=5708կգ

Վարժ․499
Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
Ա) 241x(14300-13850)-(47324-23405-23193)=10119
1․14300-13850=450
2․241×450=108450
3․47324-23405-23193=726
4․108450-726=10119

Posted in Մայրենի

Իմ թումանյանական բառարանը

Կանանչ ախպեր

Ոսկի քաղաքը

Իմ թումանյանական բառարանը

Կանաչ ախպեր

Կարկաչուն-Աշխույժ
Հավքեր-Չվող թռչունների գարնան վերադարձը
Մայուն-Մայելու ձայնը

Ոսկի քաղաքը

Անշուշտ-անկասկած
Շռայլ-անհաշիվ ու առանց խրնայելու ծախսող՝ վատնող
Վատնած-գործադրելով՝ օգտագործելով սպառել
Շիտակ-ուղիղ
Թնդել-թունդ՝ կծու՝ սուր՝ խիստ ազդու դառնալ 
Ուշաբերվել-սթափեցնել
Սլանալ-արագորեն գնալ՝ ընթանալ
Առատ-մեծ քանակությամբ
Կազդուրվում-առողջությունը՝ ուժերը վերականգնել
Բխում-դուրս գալ,ծլել
Սպառնելիք-որևէ չարիք՝ անախորժություն՝ վնաս պատճառելու խոստում
Հակինթավոր-Կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար
Հանդգնել-ցուցաբերել