Հունվարի 31

Մաթեմատիկա 31․01․2023

31․01․2023թ․

Վարժ․387

Հետևելով օրինակի՛ն յուրաքանչյուր հավասարաության համար  ասա՛ չորս ճշմարիտ դատողություն։

600։200=3
600-ը 200-ից մեծ է 3 անգամ։
600-ը 3-ից մեծ է 200 անգամ։
200-ը 600-ից փոքր է 3 անգամ։
3-ը 600-ից փոքր է 200 անգամ։

 

630:9=70
630-ը 9-ից մեծ է 70 անգամ։
630-ը 70-ից մեծ է 9 անգամ։
70-ը 630-ից փոքր է 9 անգամ։
9-ը 630-ից փոքր է 70 անգամ։

 

4800:60=80
4800-ը  60-ից մեծ է 80 անգամ։
4800-ը 80-ից մեծ է 60 անգան։
60-ը 4800-ից փոքր է 80 անգամ։
80-ը 4800-ից փոքր է 60 անգամ։

 

Խնդիր․389
Երբ տատիկը իր ունեցած կոնֆետները  հավասար քանակով բաժանեց 7 թոռնիկների միջև, յուրաքանչյուր  թոռնիկի հասավ 15 կոնֆետ, և ավելացավ ևս 5 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ ուներ տատիկը։
Լուծում․
7×15=105

7×5=35
35+105=140

Պատ․՝140 կոնֆետ

Խնդիր.390

Տպարանում  տպագրված  գրքերը 30-ական փաթեթավորելուց հետո ստացվեց 16 փաթեթ և ևս 20 գիրք։ Այդ գրքից քանի՞ օրինակ էր տպագրված։

Լուծում․

16×30+20=480+20=500

Պատ․՝500

 

 

Հունվարի 30

Մաթեմատիկա 30.01.2023թ.

30.01.2023թ.

Վարժ.384
Հետևելով Անիի օրինակին՝ գտի՛ր անհայտ բաժանարարը։

Ա)45: 9=5

540: 6=90

780: 12=65

 

Բ) 48: 8=6

320: 4=80

4140: 230=18

Վարժ.385

Ա)Երկու թվերի քաննորդը 25 է։ Բաժանելին 5500-ն է: Գտի’ր բաժանարարը և կազմի’ր հավասարություն:

Լուծում.

5500:25=220

Պատ.’ 220

Բ)Երկու թվերի քաննորդը 70 է։ Բաժանարարը 210-ն է։ Գտի’ր բաժանելին և  կազմի’ր հավասարություն:

Լուծում. 

210:70=3

Պատ.’ 3

Գ)Երկու թվերի տարբերությունը 520 է: հանելին 318-ն է։ Գտի’ր նվազելին և  կազմի’ր հավասարություն:

Լուծում.

520+318=838

Պատ․՝838

 

Վարժ․386

Լրացր՛ու աղյուսակը։

a b axb a:b a+b a-b
4230 18 76140 235 4248 4212
825 25 20625 33 850 800

 

4230×18=76140

4230:18=235
4230+18=4248

4230-18=4212
825:33=25

825×25=20625

825+25=850

825-25=800

Հունվարի 30

Չախ չախ թագավորը

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Continue reading

Հունվարի 29

Black kiddi

In a deep forest there lives a goat. She has a lovely black kiddy. Every day she leaves the kiddy at home and goes to the field to graze. In the evening she comes home, knocks at the door and calls:

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give(կտամ քեզ) you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy jumps to his feet and opens the door. Mother goat gives him milk and goes to the field to graze again. 

The wolf sees all this and one evening he comes up, knocks at the door and calls in his harsh voice: 

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy listens and listens and then asks: 

”Who are you? I don’t know you. My mother doesn’t call that way. She has a sweet, soft voice. Go away…..Don’t come here any more” 

The wolf goes away. 

Soon mother goat comes, knocks at the door and calls: 

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy opens the door, drinks his milk and tells his mother about the wolf.  

“Ba, ba, ba, ba dear Blacky….Well done! It is good that you didn’t open(չբացեցիր) the door. It was the wolf(գայլն էր). If he comes again(Եթե նա կրկին գա), shout at him, “If you don’t go away my mother will kill you(քեզ կսպանի) with her sharp horns”. 

 

leaves,field,graze,walked,hill,dale,made,let,sonny,harsh ,asks,done,horns.

 

Grandfather is drinking orange juice now.
There is a house in the forest.
Father is eating  sweet  candy now.
Eva is going to live In Armenia.
The girl often gives flowers to her mother.
My mother is not sittng on the  soft sofa now.
Fish leave in a deep sea.
Հունվարի 23

Անգլերենի ֆլեշմոբ․ Հունվար

Անուն ազգանուն էլ. հասցե*
Դասարան, դպրոցի անուն*
Քաղաք, գյուղ, երկիր*
Առկա՞ ես սովորում, թե՞ հեռավար
առկա
հեռավար

We are learning the names of school subjects in English. Սովորում ենք դպրոցական ուսումնական առարկաների անունները անգլերեն. School subjects: Mother Tongue – մայրենի, Mathematics – մաթեմատիկա, Country Studies – հայրենագիտություն, Technology – տեխնոլոգիա, Russian, English. Week days: Monday-երկուշաբթի, Tuesday – երեքշաբթի, Wednesday – չորեքշաբթի, Thursday – հինգշաբթի, Friday – ուրբաթ, Saturday – շաբաթ, Sunday — կիրակի

Այս տեսաֆիլմի առաջին մասը դիտելուց հետո փորձի՚՚ր պատասխանել քո դասացուցակին վերաբերող հարցերին: http://learnenglishkids.britishcouncil.org/grammar-chants/nine-oclock-monday

On which days do you have Mathematics?                       We have Mathematics on …
On which days do you have Country Studies?
We have  Country Studies on monday and friday.
On which days do you have Armenian?
We have Armenian on  monday,tuesday,wednesday, thursday,friday
On which days do you have Technology?
We have technology on wednesday and monday.
On which days do you have English?
We have english on monday and thursday.
On which days do you have Russian?
We have russian on wednesday and friday.
II.  Watch the video The Magic Fish and answer the questions. Նայիր այս ֆիմլը և փորձիր պատասխանել հետևյալ հարցերին: http://learnenglishkids.britishcouncil.org/short-stories/the-magic-fish

·         Who went fishing?
Grand father and Robert.

·         What did the grandfather and Robert want to catch?
Fish.

·         What will happen if the first person eats that fish?

He will become the smartest person

·         They caught a yellow fish with purple spots, a big beautiful silverfish with pink and green diamonds, and a blue fish with red stripes. Which one was the magic fish? Yellow fish.

·         What did Robert do when his grandfather was away?

Հունվարի 20

Գամված արտավազդի մասին

%d5%a1%d5%a1%d5%a1

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Քայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Հունվարի 16

Առասպել տորք անգեղի մասին

%d5%bf%d5%b8%d6%80%d6%84-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d5%b2-3

Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել:

Մի անգամ Պոնտոս ծովի(Սև ծով) ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի, հարձակվում, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը: Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում և նետում նավերի հետևից: Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ ջրի ալեբախումից բազում մղոններ հետ են մղվում: Երևանում՝ Նորքի երկրորդ զանգվածում, բլրի վրա 1982 թվականին տեղադրվել է Տորք Անգեղի արձանը:Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Սակայն արհեստական լիճը այդպես էլ չստեղծվեց: