Posted in Ճամփորդություն

Ուրախ ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Մենք այսօր առավոտյան ժամը 11։30 շարժվեցին դեպի Երանի պատմության թանգարան ընկեր Շամիրամի և ընկեր Անիի հետ։ Մենք անցանք, Երևանյան լճի մոտով։ Մենք մտանք այնտեղ սկզբում այդքան էլ հետաքրքիր չեր, բայց երբ գնացինք եկրորդ հարկ տեսանք մի մակետ որի վրա ամբողջ Երևանն էր։ Մեզ ուղեկցում էր ընկեր Աննան։ Նա մեզ պատմեց Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու մասին, պատմեց Սուրբ Հովանեսս եկեղեցու մասին, Սուրբ Սարգիս եկեղեցու մասին,Կոթաղիկես Սուրբ աստվածածին եկեղեցու մասին, Սուրբ Աննա տաճարի մասին, Գետար գետի մասին Հրազդան գետի մասին և նրա վրի կարմիր կամուրջի մասին։ Նաև մեզ ասաց հին քաղաքի մասին, կոնդի մասին, դա նշանակում է բարձր բլուր և այլն։ Հետո մենք խաղ խաղացինք, բաժանվեցինք երկու մասի, մեր թիմը Երևանն էր, մյուս թմինը Էրեբունի էր։  Ընկեր Աննան մեզ տարբեր հարցեր տվեց, ու երկու թիմն էր հաղթեց։ Մենք բոլոր հարկերը շրջեցինք։ Հետո գնացինք Պիցցա ուտելու մենք շատ լավ օր անցկացրեցինք և վերադարձանց տուն։

Posted in Uncategorized

Մեդիաուրբաթի երգեր

Անդաստան
Դանիել Վարուժան

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Հայոց լեռներում
Հ. Թումանյան

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Continue reading “Մեդիաուրբաթի երգեր”