Posted in Uncategorized

Մաթեմատիկա 30.01.2023թ.

30.01.2023թ.

Վարժ.384
Հետևելով Անիի օրինակին՝ գտի՛ր անհայտ բաժանարարը։

Ա)45: 9=5

540: 6=90

780: 12=65

 

Բ) 48: 8=6

320: 4=80

4140: 230=18

Վարժ.385

Ա)Երկու թվերի քաննորդը 25 է։ Բաժանելին 5500-ն է: Գտի’ր բաժանարարը և կազմի’ր հավասարություն:

Լուծում.

5500:25=220

Պատ.’ 220

Բ)Երկու թվերի քաննորդը 70 է։ Բաժանարարը 210-ն է։ Գտի’ր բաժանելին և  կազմի’ր հավասարություն:

Լուծում. 

210:70=3

Պատ.’ 3

Գ)Երկու թվերի տարբերությունը 520 է: հանելին 318-ն է։ Գտի’ր նվազելին և  կազմի’ր հավասարություն:

Լուծում.

520+318=838

Պատ․՝838

 

Վարժ․386

Լրացր՛ու աղյուսակը։

a b axb a:b a+b a-b
4230 18 76140 235 4248 4212
825 25 20625 33 850 800

 

4230×18=76140

4230:18=235
4230+18=4248

4230-18=4212
825:33=25

825×25=20625

825+25=850

825-25=800

Posted in Մայրենի

Չախ չախ թագավորը

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Continue reading “Չախ չախ թագավորը”