Posted in «Ելք» ստուգատես, Մայրենի

Մայրենիի «Ելք» ստուգատես

 

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
    Ողջույն, ես Վիկան եմ, և սա իմ բլոգն է:
    Սա իմ բլոգի առաջին հրապարակումն է ՝«Հեծանվավարություն, վազք», այն եղել է 2021 թվականի,  ապրիլի 24-ին՝ եղեռնիի զոհերի հիշատակի օրը:
  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:
    Իմ բլոգը ունի շատ բաժիններ- «Ելք ստուգատես» , «Ռուսերեն», «Անգլերեն», «Մաթեմատիկա»«Մայրենի»«Բնագիտություն»«հայրենագիտություն»«Բառարան»«Ֆլեշմոբ»«Հաշվետվություն», «Ինքնագնահատում», «Կինո-ֆոտո», «ճամփորդություն», «Ճամբար», «Թեստեր»:  Այս բաժիններից ամենաշատ օգտագործվողը Մայրենին, մաթեմատիկան, անգլերենը և հայրենագիտությունն է, մնացածը շատ օգտագործվող չեն, որովհետև այդ առարկաները. Օրինակ` Կինո-ֆոտոն ափոփում եմ իմ ամսվա բոլոր ֆոտոները և տեղադրում, հաշվետվությունը նույնպես ամփոփում եմ իմ ամսվա աշխատանքը և տեղադրում, ֆլեշմոբերը, Ելք ստուգատեսները, ճամփորդությունները և այլն կատարում եմ ամիսը մեկ:
  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:
    Ես հավանում եմ կոկիկ բլոգներ, որտեղ կան շատ հետաքրքիր աշխատանքներ, բաժիններ և այլն, ես փորձում  եմ իմ բլոգը այդպիսին դարձնել:
  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
    Իմ մայրիկը իմ բլոգից շատ գոհ է, խելացի բլոգ է, ինչպես բլոլոր բլոգները:
  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
    Ես ուսումնասիրել եմ միջին դպրոցից ֆրանսերենի ուսուսչուհու բլոգը: Նրա անունը Կարինե Թևոսյան է։ Նա ճամփորդել է դեպի սահադաշտ, ինչպես ես,  բարձունք են հաղթահարել,  փարաջանովի թանգարան է գնացել, արատես,  գյումրի և այլն: Ինձ հետաքրքրել է «Հեքիաթային փարիզ» բաժինը: Նրա  բլոգի հղումը։
    Նրա բլոգի նկարը փարիզի Լուվրի բուրգի նկարն է դրված, վերնագիրը ֆրանսերեն է գրված։ Ինձ նրա բլոգը շատ է դուր եկել:Կատարի՜ր «Ելք ստուգատես»-ի առաջադրանքներից հետևյալը.Ուսումնառության 5 տարիներ

    • Ո՞ր դասարանից ես հաճախում Հարավային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։
      Ես հաճախում եմ հարավային դպրոց-պարտեզի առաջին դասարանից:
    • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
      Ես չեմ մոռանա իմ դասատուներին, ովքեր ինձ այսքան գիտելիք են տվել, չեմ մոռանա այն փորձությունները, որոնք եղել են իմ հետ այս դպրոցում, չեմ մոռանա այն երջանիկ օրերը:
    • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ դպրոցից հետ տանում ես։
      Համակարգիչ, հեռախոս, լիցքավորիչ, սնունդ, ջուր:
    • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
      Չնեղվել դժվար առաջանդրանքներից, լավ սովորել, լսել ուսուցչուհիներին և բոլոր առարկաները լավ սովորեն:
    • Հարավային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր `ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․
      Ես երրորդ դասարանում տնկել եմ «Gartenzia» անունով մի ծաղիկ:
    • Պատրաստիր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հարավային դպրոցի միջավայրի մասին։
    • https://youtu.be/frYmzHCPV-Y?si=eW0eF0hjcbhpT2ZF
    • Ծնողներին խնդրիր, թող մի քանի նախադասությամբ խոսեն քո ուսումնական գործունեության մասին Հարավային դպրոցում:
    • Մայրիկս ասում է, որ շատ լսվ դպրոց է և ավ ուսում են տալիս։


    Արդյունքներ՝ Միջին դպրոց

    • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:
      Ես գիտեմ, որ Միջին դպրոցում սովորում են 6-9 դասարան, գիտեմ որ կան շատ հետաքրքքիր դասեր, ընտրություններ և օտարալեզու դասեր։
    • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:
      Այո, այնտեղ շատ հետաքրքիր է , մեծ է, այնտեղ կան հազարավոր դասեր և պարապունքներ։
    • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:
      Ընկեր Հասմիկը, ընկեր Միքայելը, ընկեր Տաթևը և Ընկեր Աննան։
    • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:
      Ես կուզենայի, որ այնտեղ լողավազան լիներ սղարանով, չորս հարկանակի լիներ և վալեյբոլի պարապուքներ լինեին։
    • Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ

    Արդյունքներ՝ 

    Լեզվական կարողություններ և հմտություններ

    1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․
    Ես առավոտյան զարթնում եմ լվացվում եմ և հագնվում, հետո վերցնում եմ պայուսակս և գնում դպրոց, գալիս եմ տուն ճաշում եմ և գնում պարի և նկարչության, գալիս եմ տուն իջնում եմ բակ և խաղում ընկերներիս հետ: Հետո գալիս եմ տուն ընթրիք եմ անում, հետո  դասերս անում, հեռուստացույց նայում և քնում:

    2․ Համացանցից ձեր սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտեք և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարեք նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։
    -Բարև Մեսսի:
    -Բարև:
    -Մեսսի դու արդյոք սիրում էս Ռոնալդոի՞ն:
    -Ոչ, իհարկե:
    -Կգա՞ս վաղը մեր տուն թեյ խմելու:
    -Կներես բայց պետք է մարզվեմ, չեմ կարող գալ:
    -Եսել կարո՞ղ եմ գալ:
    -Մարզիչս չի թողնում, հաջորդ անգամ:
    -Ուշանում էս պարապունքից Մեսսի:
    -Ես գնացի, հաջող:
    -Հաջող:

    3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

    Ջ․ Ռոդարի

    Ճանապարհորդ կատուն

    Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։
    1.Մի օր նա գնում է մի երկիր, որտեղ բոլորը մահանում են: Նա գնում և գնում է գտնում է մի հյուրանոց: Երկու օր հետո գնում է զբոսանքի և սատկում:

    2.Մի օր նա գնում-գնում է և հանկարծ գնացքի մեջ մոլորվում է, նա այնքան փոքր էր, որ մոլորվել էր գնացքի մեջ: