Գլուխ 1
Դեպի մանկատուն
Լոնդոնում բնակվում էին մի հրաշալի մայր և հայր, նրանք երկար ժամանակ երազում էին երեխա ունենալ անունն էլ դնել Վելերա։ տասը տարի անց լույս շխարհ է գալիս մի կապուտաչյա գեղեցիկ աղջիկ և այդ օրվանից հետո նրանք դարձան հրաշալի ընտանիք։ Անցավ 2 տարի և սկսեց պատերազմ, հայրը նրա ընտանիքը պաշտպանելու համար գնաց և մասնակցեց այդ պատերազմին։ Մի քանի օր հետո հայրը մահանում է, պատերազմը դեռ ավարտին չի հասել, մայրը և Վելերան այդ տխուր օրվանից հետո միասին էին ապրում։ Պատերազմի ընթացքում թուրքերը ներխուժում են Վելերայի և մայրիկի բնակարան, նրանք սպանում էն մայրիկին։ Երեխան միայնակ է մնում, բայց հետո երբ բնակարան է մտնում մի երիտասարդ նա վերցնում է երեխային և տանում մանկատուն։ Այդ մանակտան դիմացը դրված էին հինգ շատ-շատ երկար քարեր։ Տնօրենը տեսնելով, որ նրա համար տեղ չկա նրան ուղարկում է որպես հավաքարար։ Վելերան առավոտին մինչև գիշեր առանց քնելու էլ հավաքում էր, էլ լուսամուտն էր մաքրում, էլ ավլում բայց տնօրենը նորից դժգոհ է լինում աղջկանից։
Գլուխ 2
Փախուստ մանկատնից
Վելերան զայրանում է և որոշում է փախչել մանկատնից։ Այդ գիշեր բոլոր երեխաները խորը-խորը քնած էին և դա շատ լավ էր Վելերայի համար։ Գիշերը ժամը երեքին նա դուրս է գալիս դպրոցից և երբ նա այդ հինգ քարի կողքով թեկուզ մեկ քայլ այն կողմ գնաց այդ հինգ քարի մեջից դուրս եկան վախենալու հոգիներև սկսեցին Վելերային քաշել չորս կողմից, բայց այդ պահին դուրս եկավ տնօրենը և իր կախարդական փայտիկով ուժեղ լույս հանեց որը վախեցնում է հոգիներին, հոգիները վախեցան և նորից մտան իրենց քարերի մեջ։ Վելերային պատժեցին, պատիժը շատ-շատ դաժան էր, Վելերան պետք էր հինգ շաբաթ հաց չուտեր և ջուր չխմել, Վելերան հզոր էր և կարողացավ դիմանալ։ Մյուս անգամ Վելերան գիշերը գնաց գողություն անելու, նա հասկանում էր, որ դա շատ սխալ էր, բայց նա ստիպված էր դա անել։ Նա գնաց տնօրենի սենյակ և գողացավ կախարդական փայտիկը։ Մյուս գիշերը նա պատրաստված էր կախարդական փայտիկը ջեռքին գնաց հինգ քարերի մոտ անցավ գիծը և սկսեց նույն բանը, հոգիները դուրս եկան հարձագվեցին նրա վրա, Վելերան հանեց փայտիկը և երբ ուզում էր լույս հանել կախարդական փայտիկից այդ պահին կախարդական բառերը մոռացավ և սխալ բան ասեց․
-Դոմ-դիմ-հոմ-հիմ-կիմ-կոմ բաուլա։
Այդ պահին նա կախարդական փայտիկով հոգիներին 2 անգամ ավելի ուժեղ դարձրեց։ Ամբող մանկատունը զարթնեց, տնօրենը գնաց փայտիկը վերցրեց և ասաց․
-Բաուլո-նաուլո։
Լույսը եկավ և հոգիներին վռնդեց։ Այս անգամ Վելերան ավելի խիստ պատիժ ստացավ, ան պետք էր 1 շաբաթով գնար դուրս,այդ ցուրտ և անձրևոտ եղանակին։ Վելերան գնաց, բայց պատերից հեռու, ուշադիր սկսեց նայել պատերին, պատերի վրա նկարած էր աշխհար, այդ աշխարհոմ միայն հոգիներ և սարսափելի բաներ, պատերը հին էին և տարորինակ։ Վելերան հասկացավ, որ այդ պատերը ինչ-որ տեղ կամ աշխհար էն տանում, նա հետաքրքրվեց և գնաց ընկերներ փնտրելու, որ ավելի հետաքրքիր լինի։ Առավոտյան Վելերան գնաց խոհանոց որտեղ հազարավոր երեխաներ նախաճաշում էին, նա ընտրեց երկու հոգու, Անդրիստային և Կարլոսին։ Նրանք չեին ուզում Վելերայի ընկերը լինեին, կարծում էին, թե ինչ-որ մաքրուհի է, ով մայր և հայր չունի, բայց նրանք մի քանի ամիս անց հասկացան, որ Վելերան լավ և գերազանց աղջիկ է։ Նրանք մոտեցան Վելերայի մոտ և ասացին․
-Կերես Վելերա, որ քո մասին այդպիսի վատ բաներ էինք մտածում։
-Լավ ոչինչ իմ ընկերներ, ամեն ինչ լավ է։
Վելերան նրանց պատմեց իր մասին բոլոր վտանգավոր դեպքերը մանկատնում եղած։ Ընկերները հասկացան նրան և որոշեցին օգնել։ Նրանք երեքով մտածեցին նրանց աշխատանքի անունը «Օպերացիա փախչել մանկատնից»
Գլուխ 3
Ճամփորդություն դեպի հոգիների աշխարհ
Նրանք երկար ժամանակ մտածում էին պլան, թե ոնց փախչել մանկատնից։ Նրանք հանեցին մեծ թուղթ և երեք մատիտ, նկարեցին մանկատունը և նրա մեջի սենյակները, պահակներին, տնօրենի սենյակը և այլն։ Երբ նկարեցին վերջացրեցին սկսեցին պլան մտածել։ Երկար մտածեցին նրանք միչև Վելերան չասաց․
-Եկեք վաղը գիշերը հավաքվենք իմ սենյկում, հետո գնանք զգույշ պահակի մոտով անցել, գնալ բակ, հետո քարերի մոտ, աստիճանը դնենք քարերի վրա և բարձրանանք վերև, անմիջապես նստեց հեծանիքնեի վրա և արագ քշելով հեծանիվը անցնենք հոգիների մոտով։
Դա վատ միտք էր, բայց երեխաները դա չէին հասկանում։
Նրանք հենց այդպես էլ արեցին։ Գիշեր էր, նրանք ուզում էին անցնել պահակի մոտով, բայց այդ պահին պահակը արդնացավ և բռնեց նրանց, Անդրիստան այդ պահին պահակին քնաբեր սրսկեց։ Նրանք գնացին քարերի մոտ, դրեցին աստիճանը և բարձրացան քարերի վրա, հեծանիվները կամանց դրեցին քարերի վրա և քշելով գնացին, հոգիները դուրս եկան, խառը պահ էր, հոգիները բռնեցին երեխաներին, բայց այդ պահին դուրս եկավ պահակը գոռաց և հոգիները փախչեցն նրանց աշխարհ երեխաների հետ։ Երեխաները ուշքի եկան մի ճանապարհի վրա, որը շրջապատված էր հոգիներով։ Նարնք վախենում էին այնտեղ, շատ-շատ սարսափելի տեղ էր, նրանք շփոտված էին, չգիտեին ինչ է կատարվում։ Տնօրենը իրական աշխարհում նույնպես չգիտեր ինչ աներ։ Տնօրենը մտածեց, որ ամբողջ մանկատնով նույնպես ուղևորվեին հոգիների աշխարհ։ Բայց երբ դա տնօրենը մտածեց, ընկերները արդեն հասկացան ինչ անել, Վելերան ասաց․
-Անդրիստա, Կարլոս նրանք հոգի են, մենք կարող ենք նրանց միջով անցնել, եկեք բոլորս միասին հաշվենք երեքը և վազելով փախչենք։
Գլուխ 4
Դեպիր թունավոր արևածաղիկների ջերմոց
Նրանք հաշվեցին երեքը արագ-արգ վազելով գլորվեցին դեպի մի հսկայական ջերմոց, այնտեղ շատ-շատ աչրևածաղիկներ կային, Կարլոսը մոտեցավ արևածաղիկներից հոտ քաշի և այդ նույն պահին նրան սկսեց վատ զգալ, հետո այդ արևածաղիկը իր ցողունով փաթատեց Կարոսին և սկսեց սեղմել։ Անդրիստան և Վերելան ուզում էին օգնեին նրան, բայց արաևծաղիկները ցաձոք նրանց էլ էին փաթաթել իրենց ցողունով։ Նրանք փորձում էին ազատվել արևածաղիկներից, բայց ինչքան շարժում էին անում այնքան արևածաղիկները ուժեղ էին սեղմում։ Վելերան հասկացավ, և թուլացրեց մկանները, նա իջավ ներքև և ազտվեց, բայց արևածաղիկները չէին թողնում, որ Վլերան գնար։ Անդրիստան նույնպես թուլացավ և իջավ ներքև, իսկ Կարլոսը մնաց և մնաց։ Աղջիկները գնացին վերցրեցին կացինը և բահը, գնացին կտրեցին արևածաղիկի ցողունը, երբ նրանք կտրեցին արևածաղիկի ցողունը այն ավելի երկարեց և ավելի պինդ դարձան, Կարլոսը համարյա մահանում էր, բայց այդ պահին Անդրիստան գոռաց և բոլոր արևածաղիկները թոռոմեցին ։ Կարլոսը մի երկու ժամ հետո նոր արդնացավ։ Երեխաները շարունակեցին իրենց ճամփորդությունը։ Տնօրենը և բոլոր երեխաները հայտնվել էին հոգիների աշխարհում նույնպես։ Նրանք սարսափած քայլում էին։ Անդրիստան, Վելերան և Կարլոսը գնացին, գնացին, տեսնեն մի տնակ որտեղից տարորինակ ձայներ էին դուրս գալիս։
Գլուխ 5
Հոգիների ակումբը և գաղտնի թունելը
Երեխաները մոտեցան այդ տնակի մոտ, տեսնեն հոգիների ակումբն է, հոգիները այնտեղ ուտում և խմում էին։ Երեխաները վախենում էին ներդ մտնել, բայց մտան։ Ներս մտան, բոլոր հոգիները նայում էին երեխաների երեսներին։ Նրանք վախեցան և սկսեցին գուռալ և վազել։ Կարլոսը վազում էր, հոգնեց և կանգնեց, մի բաժակ վերցրեց, երբ վերցրեց նրա ոտքերի տակ մի թունել բացվեց, Կարլոսը նայեց աղջիկներին և կանչեց նրա մոտ, Նրանք վազելով գալիս էին և առանց նայելու գնացին և ընկան թունելի մեջ, Կարլոսն էլ նրանց հետևից։ Նրանք գլորվելով գնում էին դեպի ներքև, բայց հետո նրանք շատ գլորվեցին և սկսեցին գորվել դեպի վերև։ Նրանք ծիծաղում էին, որովհետև ներքև գլորվելու տեղը գլորվում էին վերև։ Գլորվեցին հասան մի աղբանոց, որտեղ գտնվում էին մարդկանց մարմինները և նրանց ոսկորները, այնտեղ արյունոտ էր։ Ընկերները դժվար էին շնչում, նրան արդեն մահամերձ էին լինում։ Գնացին առաջ, այնտեղ մի դուռ կար։ Նրանք բացեցին այդ դուռը, խորը շունչ քաշեցին և գնացին ներս։ Շատ սիրուն բնություն կար և կենդանիներ, բայց կենդանիները հոգի էին, նրանց համար դա զարմանալի չեր։ Նրանք մեծ սեղան տեսան, երկնքից էլ մեծ։ Վազելով գնացին սեղանի մոտ։ Վազում էին, հանակարծ մի բաժակ տեսան Կարլոսը խմեց այն և մատնաչափիկ դարձավ, զատիկից էլ փոքր։
Վելերան ասաց․
-Վայյյ մամա ջան, էս ինչ եղավ, կարլոս դու հո փորձանք չես։
Անդրիստան ասաց․
-Վելերա ջան, ուր է Կարլոսը։
-Եսիմ։ Ասաց Վելերան։
-Արի գտնենք։
-Արի։
Գտնում, գտնում էին, մեկել մի կարիճ բարձրացավ Վելերայի վրա և կծեց։ Այդ կարիճը սովորական կարիճ չեր, նա ում կծում էր, սկսում էր անվերջ պարել։ Վելերան սկսեց պարել, փորձում է կանգնել մեկ է պարում է։ Հետո Անդրիստային մի կռիս է կծում։ Այդ կռիսը ում որ կծում է, նա սկսում է անվերջ ծիծաղալ։ Մեկը պարում էր մեկն էլ ծիծաղում։ Կարլոսն էլ մրջյունի մեջքին էր նստել և ասում։
-Յու հուուուոււուուուուուուոււո։
Պատկերացնում եք Վելերան ու Անդրիստան կոտորվում էն, իսկ Կարլոսը ուրախանում։ Մեկել Կարլոսին գտնում են աղջիկները։ Կարլոսը այնքան փոքր էր, որ Վելերան պարելով չեր կարողանում վերցնել Կարլոսին։ Կանգնեց Վլերայի մատի վրա և նրանք շարունակեցին ճանապարհը։