Posted in Մայրենի

Խիզախը կամ աներկյուղը (երկրորդ տարբերակ)

Էլել է, չի էլել մի պառավ։ Այս պառավը մի որդի է ունենում մինուճար։ Տղան երբ որ
մեծանում է, լսում է, որ աշխարհումս շատ երկյուղալի բաներ կան, որոնցից պետք է հեռու
մնալ։ Ասում է.
― Ա՛խ, ինչպե՜ս կցանկանայի, որ մեկ տեսնեի, թե ի՛նչ բան է երկյուղը։
Պառավը շատ տեղ է տանում տղային, շատերի մոտ աշակերտության տալիս, որ մեկ
արհեստ սովորի, բայց նա ոչ մեկի մոտ չի մնում և ասում է մորը.
― Ես ուզում եմ տեսնել, թե ի՛նչ բան է երկյուղը․ եթե այդպիսի արհեստավոր կա, ինձ
տուր նրա մոտ, ես այնտեղ կկենամ։
― Որդի՛, երկյուղը ո՛չ արհեստ է, ո՛չ արհեստավոր,― ասում է մայրը,― այդ բանը ամեն
մարդու սրտում էլ կա. եթե դու ոչ մի բանից չես վախենում, ուրեմն՝ քո սրտումդ երկյուղ
ասածը չկա, դու աներկյուղ ես։
Մա՛յր, այդ երևի լավ բան է, որ ամեն մարդի սրտում էլ կա,― ասում է տղան,― ուզում
եմ ես էլ ունենալ, բայց որտե՞ղ գտնեմ, որտե՞ղ ձեռք բերեմ։
― Աստված մի՛ արասցե, որդի՛, այդպես բան չես անիլ,― ասում է պառավը և երկյուղալի
դեմքով բացականչում.― Ո՜հ… որ իմանաս՝ ի՜նչ երկյուղալի և սարսափելի բաներ կան
աշխարհիս երեսին…
― Որտե՞ղ են այդ սարսափելի բաները, մա՛յր, հապա ինչո՞ւ ես ոչ մեկ անգամ չեմ
տեսնում։
― Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը[1]
. ամբողջ աշխարհս դողում է նրանց
ձեռին, նրանց երկյուղից ոչով սիրտ չի անում նրանց հողումը ոտք դնել։
― Ուրեմն՝ նրանց որ տեսնեմ, անպատճառ կվախենա՞մ, մա՛յր։
― Աստված մի՛ արասցե, որդի՛, իհարկե կվախենաս, քար լինի՝ կհալչի նրանց երկյուղից։
Աներկյուղը մյուս օրը ճանապարհ ընկավ ու գնաց երկյուղ փնտրելու։ Նա ոչինչ չուներ, այլ
միայն մի պարկ ուներ շալակին, մի կտոր չոր հաց ուներ կռնատակին և մի չոր մահակ՝
ձեռին։
Ճանապարհին ով որ պատահում էր ու հարցնում, թե՝ ուր ես գնում, նա պատասխանում
էր.
― Գնում եմ երկյուղ փնտրելու։
― Գիժ կլինի սա,― ասում էին հանդիպողները և գլխները թափ տալիս։
Continue reading “Խիզախը կամ աներկյուղը (երկրորդ տարբերակ)”

Posted in Uncategorized

Համբարձման ծիսական երգերի շար

Ծաղիկ ունեմ ալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Ալա չի ալվալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Հեռու տեղ մի յար ունեմ,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Նռան ծաղիկ լալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․
Էլա սարը սար տեսա,
Իջա ձորը լոր տեսա։
Էլա սարը սար տեսա,
Իջա ձորը լոր տեսա։
էս պատը պատ կլմանի,
Էլա սարը սար տեսա,
Գլխունը թագ կլմանի,
Իջա ձորը լոր տեսա։
Էն տղան եկավ ացավ,
Էլա սարը սար տեսա,
Թանկագաին ակ կլմանի,
Իջա ձորը լոր տեսա։
Երգ ասեմ յոթ տնանի,
Էլա սարը սար տեսա,
Մենակ քունս ոնց տանի,
Իջա ձորը լոր տեսա։
Էգուց արի մեր տունը
Էլա սարը սար տեսա,
Մատիտ շարեմ մատանի,
Իջա ձորը լոր տեսա։
Սարին ետին ջուխտ ղուտիք,
Դե արի վար արի,
Բոյին մեռնիմ Արութին,
Բալկոնը ման արի։
Սարին ետին էլ ունիմ,
Դե արի վար արի,
Ըռանգ-ըռանգ թել ունիմ,
Բալկոնը ման արի։
Էն սարին սար չեմ ըսե,
Դե արի վար արի,
Շեկ տղին յար չեմ ըսե,
Բալկոնը ման արի։
Ալուր մաղեմ թեփ կուգա,
Դե արի վար արի,
Հջեբ յարս եփ կուգա,
Բալկոնը ման արի։
Գութանը վարի փոսին,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Շողն է զարկել ակոսին,
Վարդի բլբուլ ես դառել:
Կարմիր խնձոր կքաղեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կղրկեմ մորս փեսին,
Վարդի բլբուլ ես դառել:
Սարերի սինձն ինչ կանեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կաթն ու բրինձն ինչ կանեմ,
Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Վարդի բլբուլ ես դառել:

Երգեր