Posted in Մայրենի

Հարիսայի ծեսի մասին

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

Posted in Մայրենի

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն

Օգտագործվող միջոցները
   Թվային գործիք : 

Հետազոտական աշխատանքներ
Ուսումնասիրել վերջին 5 տարվա հարավային դպրոցի 4-5 դասարաններում սովորղների թվաքանակը: Համեմատել և դասավորել ըստ տարիների և գրառել , թե ինչպես է փոփոխվել տարիների ընթացքում:
Աշխատանքը ավարտելուց հոտո , այն ամփոփել բլոգում:

Նախագծի նպատակը և խնդիրները:

Տրված թեմայով նյութերի ձևավորում:
Բանավոր հաշվումների կատարում և պատկերացում
Մաթեմատիկական հմտությունների զարգացում:
Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտությունների և կարողությունների ձևավորում:

Նախագծի իրականացման ընթացքը

Նախապես ձեռքի տակ ունենալ վերջին 5 տարիների սովորողների տվյալները , համեմատել ամեն տարվա սովորողների թվաքանակները , դասավորել ըստ տարիների՝ աճման կարգով:

Հարավային դպրոցում սովորում են․