Posted in Մայրենի

Աղջիկը ‚ում համար կարևոր չէր Նոր տարին

Ձմեռ էր, Ամանորը և Սուրբ Ծնունդը եկել էր մանուկների մոտ։ Արջերը, օձերը  մտել էին հողի մեջ, քուն էին մտել, իսկ նապաստակները, աղվեսները և գայլերը նրանց մորթին էին փոխել։ Մանուկները և մեծերը սկսել էին տաք հագնվել։ Մի օր մի գեղեցիկ աղջիկ որի անունը Վասիլիսա է, նա քայլում էր հրապարակի մոտ‚ և ուրախանում էր տեսնելով թե ինչպես են երեխաները ձնեմարդեր պատրաստում, ձնագնդիկ խաղում։ Նա 18 տարեկան էր, շատ էր սիրում նկարել, դրա համար շրջում էր Հայաստանի բոլոր վայրերում, որ նկարի այդ վայրերը, բայց ժամանակ չկար, նա իր ընտանիքի հետ պետք է տոնածառը զարդարի, ամանորյա թխվածքներ թխի և այլն, դրա համար նա շտապեց տուն: Նա մտավ տուն և սկսեց ամանորյա թխվածքներից  ու հանկարծ Վասիլիսային  զանգեցին, նա պատասխանեց.

-Ալո:

— Արի կարևոր բան ունեմ ասելու: Պատասխանեց Վասիլիսայի  վարպետը:

— Լավ ես 5 րոպեից այդտեղ եմ։

Վասիլիսան մտածեց, որ Ամանորը այդքան էլ կարևոր բան չէ ու մտածեց, որ նա հետո էլ կարող է դա անել:Նա գնաց և վերադարձավ ժամը 18:49‚ և սկսեց թխվածքը պատրաստել, բայց հիմա էլ ուրիշ խնդիր եղավ նա նորից գնաց և վերադարձավ 23:10‚ և ասաց.

-հաջորդ օրը կպատրաստեմ։

Հաջորդբ օրը նա գնաց եգիպտոս‚ ու այնտեղ որոշեց‚ որ նոր տարին կարևոր չի:Եգիպտոսից էլ վերադարձավ դեկտեմբերի 27- ին։ Հաջորդ օրը  նա գնաց հրապարակ այտեղ  տեսավ իր դասարանի Նարեին, Նարեն ասաց.

-Բարև:

— Բարև:

-Դու տոնածառը զարդարել էս:

— Ո’չ, ոչմի բան չեմ արել:

— Ւնչու՞:

— Չեմ սիրում Նոր տարին:

— Լավ:

Եկավ նոր տարին և Վասիլիսան սկսեց լաց լինել, որովհետև միայնակ էր նրա  ընտանիքը նրան էլ չեր սիրում: Սրանից հետո նա հասկացավ, որ պետք է  սիրել Նոր տարին‚ որովհետև այն նաև Սուրբ Ծնունդ է։