Posted in Ռուսերեն

Маша и медведь

Ответьте на вопросы.

1.1.   Кто был у бабушки и дедушки?

Дочка Машенька.

Внучка Машенька.

1.2.   Что случилось в лесу?

Машенька потеряла дорогу.

Машенька встретила медведя.

1.3.   В чей дом пришла Машенька?

В дом медведя.

В дом бабушки и дедушки.

1.4.   Медведь рассердился, когда увидел девочку?

Да.

Нет.

1.5.   Что Машенька делала целыми днями?

Работала дома.

Ходила по лесу.

1.6.   О чём девочка думала всё время?

Как убежать в лес.

Как вернуться домой.

1.7.   О чём Маша попросила медведя?

Отнести бабушке и дедушке пирожков.

Отнести её в корзине к бабушке и дедушке.

1.8.   Что Маша ещё сказала медведю дома?

Чтобы он не ел пироги.

Чтобы он не садился на пенёк.

1.9.   Почему Маша попросила медведя пойти на улицу?

Она хотела узнать, какая погода.

Она хотела, чтобы он ушёл из комнаты.

1.10.   Откуда Маша знала, что медведь хочет сесть на пенёк и съесть пирожок?

Она сидела на высоком дереве и всё видела.

Она сидела у медведя за спиной.

1.11.   Сколько раз медведь садился на пенёк?

Ни разу.

Два раза.

1.12.   Почему медведь в деревне бросил корзину и убежал?

Потому что он испугался собак.

Потому что бабушка и дедушка вышли на улицу.

Posted in Մայրենի

«Կանաչ եղևնին»

«Կանաչ եղևնին»

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու սաղարթն ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ: Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

աղերս-Թախանձագին աղաչել, ողոքել

սարսռաց -Սարսուռ՝ դող զգալ, դողդողալ, ցնցումների մեջ լինել

հոխորտաց-Խրոխտալ, խիզախել, hանդգնել

սաղարթն -Բույսի տերևների ամբողջությունը, տերևներ

հանդերձ-Հագուստ, զգեստ

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։ Եղևնին լավն է, բարի է, խելացի է , խխճում է և  ըկերասեր է։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։  Բարդին սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

Անպատկառ  բարդի- Անպատկառ  բարդին չեր սիրում նապաստակներին։

Հզոր  բարդի- Հզոր բարդին բոլոր եղևնիների հետ խաղում էր։

Մեծ բարդի- Մեծ բարդին սիրում էր ամբողջ անտառը։

5․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

6․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

Ինչո՞ւ  ես  լաց  լինում

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց

7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Երգում էին թռչունները։

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը ուղջունում էր։

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Քամին պոկոտեց։