Posted in Uncategorized

Մաթեմատիկա

06.12.2022թ․

Վարժ․332

Կատարի՛ր բաժանումը և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով։

Բ) 7206։6=1201

Ստուգում․ 1201×6=7206

1260։9=140

Ստուգում․ 1201×9=140

15732։23=684

Ստուգում․ 684×23=15732

21264։16=***

 

Վարժ․333

Բազմապատկուով ստուգի՛ր ՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը։

Բ)9240:70=132

Ստ․՝ 70×132=9240

71600։40=1790

Ստ․՝40×1790 =71600

 

Վարժ․334

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

Բ) 27600:12-142×25:(324+176)=****

1.324+176=500

  1. 27600:12=2300
  2. 142×25=3550

4.3550:500=**

2300-**=****

 

25600:(100-84)x55-55=87945

1.100-84=16

2.25600:16=1600

3.1600×55=88000

4.88000-55=87945

Posted in Հայրենագիտություն

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի: