Posted in Uncategorized

Մաթեմատիկա․05․12․2022թ․

05.12.2022թ․
Վարժ․314
Կատարի՛ր բազապատկումը և արդյունքը ստուգի՛ր բաժանումով։
Ա) 853×8=6824
Ստուգում՝ 6824։853=8

583×20=11660
Ստուգում՝11660:20=583

715×32=22880
Ստուգում՝22880:715=32

642×210=134820
Ստուգում՝ 134820:210=642

Բ) 723×6=4338
Ստուգում՝ 4338:6

126×90=11340
Ստուգում՝ 11340:90=126

811×65=52715
Ստուգում՝ 52715:65=811

621×920=571310
Ստուգում՝ 571310:920=621

Վարժ․315
Բաժանումով ստուգի՛ր ճիշտ է արդյոք կատարվել բազմապատկումը։
Ա) 555×9=4995
525×70=36750
815×37=30155

Բ) 926×7=6482
715×40=28600
624×42=26208

Վարժ․316
Ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով։
Ա)55-50+5
50005-5000+5
100003-100000+3

Բ) 777-700+70+7
3300-3000+300
606060-600000+6000+60

Վարժ․317
Կատարի՛ր գոծողությունները։
Ա)24օր-18ժ=23օր 24ժ-18ժ=23օր 6ժ
12ժ-25ր=11ժ 60ր-25ր=11ժ 35ր
7ր-45վ=6ր 60վ-45վ=6ր 15վ
8օր 12ժ-22ժ=7օր 36ժ-22ժ=7օր 14ժ

Բ) 12 տարի-6 ամիս=11տարի 12ամիս-6ամիս=11տարի 6ամիս
6 դար- 28 տարի=5դար 100տարի-28 տարի= 5դար 72տարի
5ժ 12ր- 52ր=4ժ 72ր-52=4ժ 20ր
5 տարի 2 ամիս-8 ամիս=4տարի 14ամիս-8ամիս= 4տարի 6ամիս

Posted in Uncategorized

English

Ex.9

1. The children are playing/play in the yard now.
2. My sister is watering/waters the fl owers every day.
3. Father is reading/reads newspapers in the evenings.
4. Della is writing/writes the exercises now.
5. They always are swimming/swim in the lake in summer.
6. Bob is at home now. He is doing/does his lessons.

Ex.10

1. They/to write/a dictation/now.

They are  writing a dictation now.

2. He/to play/computer games/every day.

He is plays computer games every day.

3. he/to watch TV/now?
What Is he doing  now ?

4. What/he/to do/now?
What is he  doing.

5. We/not to go/to school/on Sundays.

We are don’t go to school on Sundays.

6. They/not to listen/to music/now.

They are not listening to music now.

 

Posted in Մայրենի

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
ողողվել-Հոսելով իր տակ պահել՝ ծածկել, հոսանքով պատել
երդվյալ-Երդված, պաշտոն մտնելիս երդում տված
վիճակվել-Իբրև վիճակ՝ բախտ սահմանված լինել
ամենազորեղ-ամենաուժեղ
դեզ-Իրար վրա ածած իրերի կույտ

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն։

Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։ Մայրու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղավարթ, 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն։Ծաղկում է աշնանը։

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:

Առաջինը երազում էր դառնալ գահ, երկրորդը ուզում էր դառնալ ինչ-որ բանի  մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու։

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:

Մայրիները ուզում էին խոսել ապագայի մասին։ Երրորդը ուզում էր, որ նրա շնորհիվ  մարդիկ հիշեին աստծուն։ Երկրորդը ուզում էր դառնալ մասնիկ, որը կվերածվի չարը-բարու։

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:

Այդպես մայրիների  երազանքները կատարվեցին և նրանք այդ օրվանից երջանիկ էին։

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:

Այդ պատմվացքը սովորեցնում է մայրիների մասին, այդտեղ մայրիները ուզում էին, որ նրանց երազանքները կատարվեին, մարդիլ լավ լինեին։

Լրացուցիչ

1. Ընկերներիդ կամ ընտանիքիդ անդմաների հետ դերերով կարդացեք ու ձայնագեք պատումը:

2. Համապատասխան երաժշտության և ձայնագրության համադրությամբ ռադիոթատրոն պատրաստիր:

3. Պատրաստած նյութը հրապարակիր քո բլոգում: