Posted in Uncategorized

Ղափամա երգ

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Յուղը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը չամիչ, ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը բրինձ, ղափամա:
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Posted in Uncategorized

Դդմի մասին տեղեկություն

Դդումն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պրուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում: Այն ընդանուր առմամբ, աճում է անձրևներով ցածր բարձրությունների վրա: Ֆլորիդայում է մշակվել հայտնի Սամինոլ դդմատեսակը: Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ: Շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ: Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև: Դդմի տերևները ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խաշոր և երկար տերևակոթերով, թավոտ: Ծաղիկները խոշոր են, դեղին, մեկական: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղը կեղծ հատապտուղ է, տարբեր մեծության, ձևերի և գույների: Պտուղները պարունակում են շաքարներ: Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող: Դդմի սերմից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց: Օգտագործում են սննդի մեջ: Դդումը ջերմասեր է: Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար:

Դդումով պատրաստվում է ղափամա և մուրաբա: