Posted in Uncategorized

Մեդիաուրբաթի երգեր

Անդաստան
Դանիել Վարուժան

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Հայոց լեռներում
Հ. Թումանյան

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

ՈՎ ՀԱՅՈՑ ՍԱՐԵՐ

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի

Դուք բարձրանուն, ով հայոց սարեր,
Հողմերի դեմ դուք միշտ անպարտ սարեր:

Ձեր լանջերին՝ ծուխն է իմ տան,
Ձեր գագաթին՝ լույսն է իմ տան,
Ինձ միշտ հարազատ, ով հայոց սարեր:

Ամեն տեղից եք դուք ինձ երևում,
Դուք միշտ երկնահաս ու միշտ վերևում:

Ձեր ուսերին դարեր ունեք,
Հազար եղբայր սարեր ունեք,
Ինձ միշտ հարազատ, ով հայոց սարեր:

Հեյ ջան, հեյ ջան, հայոց սարեր,
Հեյ ջան, հեյ ջան, ամրոց սարեր,
Դուք միշտ հպարտ, անպարտ սարեր:
Դուք միշտ հպարտ, անպարտ սարեր:

Ձեր լանջերին՝ ծուխն է իմ տան,
Ձեր գագաթին՝ լույսն է իմ տան,
Ինձ միշտ հարազատ, ով հայոց սարեր:

Հ. Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս….

Երևան բաղ եմ արել

Երևան բաղ եմ արել,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Հոգիս մատաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Լացըս ծիծաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:

Երաժշտության ընտրությամբ գործունեության խումբ

Խաղաղություն
Խոսք և երաժշտ. Հռիփսիմե Խրիմյան

Մանուկներն այս աշխարհում,
Ամենից շատ ի՞նչ են սիրում:
Պայծառ արև, կապույտ երկինք,
Ծիծաղ, ծիլ ու ծաղիկ ու բերկրանք:

Թող միշտ լինի գարուն, ամառ,
Թող միշտ լինի խինդ ու ժպիտ,
Եվ մանուկներն այս աշխարհում ,
Տխուր օրեր երբեք չքպրեն, երբեք չապրեն:

Խաղաղություն, խաղաղություն,
Թող միշտ լինի այս աշխարհում:
Խաղաղություն, խաղաղություն,
Թող միշտ լինի այս աշխարհում:

Իմ սուրբ հայրենիք
Շիրազ

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։Շիրազ

Երևանը մենք ենք

Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր,
Մեր քաղաքը կստացվի` Երևանը մեր:
Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է

Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք,
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք:
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի,
Երևան, սրտից բացի դու ունես հոգի:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ իմ Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք…

Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Պար՝ Շավալի

Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա
Տըրընգի, տըրընգի:

Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա:

Երաժշտության ընտրությամբ գործունեության խումբ
երաժշտ.`Նարինե Սահակյանի
խոսք`Լաուրա Պողոսյանի

Գեղեցիկ ես ու կյանքով լի ,
Քաղաք դու մեր սիրելի ,
Հիացնում ես քո պաղ ջրով,
Ու լեզվով քո մայրենի ,
Հիացնում ես դպրոցներով ու մրգերով հյութալի,
Թանգարան ես երկնքի տակ ,
Դու մեր տունն  ես  հայրենի։

Երևա’ն ,Երևան,դու մեր սիրելի օրրան ,
Երևա’ն ,Երևան
Դու մեր քաղաք աննման։
Թող խաղաղ լինի երկինքդ,
ԵՒ արեւը միշտ ժպտա քեզ  ,
Երևան ,իմ Երևան։

Ուր էլ գնանք ,ետ ես կանչում,
Քաղաք դու մեր սիրելի ,
Հիացնում ես փողոցներով,
Պուրակներով ծաղկով լի ,
Հիացնում ես կառույցներով ,
Քանդակներով անվանի,
Թանգարան ես երկնքի տակ ,
Դու մեր տունն ես հայրենի։

Երևա’ն ,Երևան,դու մեր սիրելի օրրան ,
Երևա’ն ,Երևան
Դու մեր քաղաք աննման։
Թող խաղաղ լինի երկինքդ,
ԵՒ արեւը միշտ ժպտա քեզ  ,
Երևան ,իմ Երևան։

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Իմ սիրելի Երևան
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի

Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լարը, լա, լա, լա, լա, լա, լա, լա…..
Լարը, լա, լա, լա, լա…
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լարը, լա, լա, լա, լա, լա, լա, լա…..
Լարը, լա, լա, լա, լա…
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,
Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք…

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լարը, լա, լա, լա, լա, լա, լա, լա…..
Լարը, լա, լա, լա, լա…
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Պար՝ Կարնո քոչարի

Պար՝ Էջմիածին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով